«Էմ Էն Տուր» տուրիստական ընկերությունն առաջարկում է համագործակցություն ներգնա և արտագնա տուրիզմի ոլորտներում:

«Էմ Էն Տուր» տուրիստական ընկերությունը պատրաստակամորեն կընդունի ձեր տարածաշրջանի զբոսաշրջիկներին:

Մենք համոզված ենք, որ մեր բոլոր հյուրերը գոհ կմնան և անմոռանալի հիշողություններ կունենան Հայաստանում անցկացրած օրերից:

Մեր ընկերությունը զբաղվում է ներգնա տուրիզմի հետևյալ տեսակներով՝ իրականացնելով հետևյալ տուրերը.

-դասական

-վերականգնողական

-էքստրեմալ

-արկածային

-գաստրոնոմիկ

Էքստրեմալ և արկածային տուրերի շրջանակներում մենք ապահովում ենք.

ա) ոտքով (ձմռանը՝ ձնակոշիկներով) տուրեր

բ) լեռնադահուկային տուրեր

գ) ջիպ տուրեր

դ) ձմեռային վրանային տուրեր

ե) ձիարշավային տուրեր

Պատմական շրջագայության սիրահարները կարող են այցելել հնագույն տաճարներ և եկեղեցիներ, թանգարաններ և ամրոցներ:

Վերականգնողական տուրերը ներառում են հանգիստ, ժամանց և առողջարանային բուժում աշխարհում հայտնի առողջարաններում, ինչպիսիք են՝ Ջերմուկի, Արզնիի առողջարանները, որոնք հայտնի են իրենց հանքային ջրերով:

Մենք նաև առաջարկում ենք Հայաստանի համար նոր զբոսաշրջային  տեսակ , որը կհամատեղի  դասական և բժշկական տուրերը: Մեր զբոսաշրջիկների տրամադրության տակ կլինեն Հայաստանի լավագույն պլաստիկ վիրաբույժները, որոնց գիտելիքներն ու հմտությունները հայտնի են ոչ միայն ԱՊՀ երկրներում, այլ նաև Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Ծառայությունների որակը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին, այնուամենայնիվ գները մի քանի անգամ ցածր են, քան Ռուսաստանում և այլ երկրներում:

Գաստրոնոմիկ տուրերի սիրահարները կարող են բացահայտել հայկական խոհանոցի համերը: Աշխարհում ոչ մի տեղ այնքան համեղ չեն պատրաստում հայկական դոլման խաղողի տերևներից և բանջարեղենից՝ լցոնված մսի և բրնձի ֆարշով, խոզի, գառան և տավարի մսից խորովածը, ձկան խորովածը, հատկապես բարձրադիր Սևանի քաղցրահամ լճից որսված իշխանի խորովածը: Իսկ հայկական կոնյակի սիրահարները կարող են համտեսել այդ աստվածային խմիչքն անմիջապես Հայաստանի կոնյակի գործարանների տակառներից: