Ինչ վերցնել ճանապարհորդությանը պատրաստվելիս

Ինչ վերցնել ճանապարհորդությանը պատրաստվելիս

Դուք ամրագրել եք ծովային ճանապահորդությու՞ն և արդեն հավաքում եք իրերը՞ Մենք ձեզ կհուշենք ինչ է պետք վերցնել և առանց ինչի հնարավոր է հանգիստ ճանապարհորդել: Եվ ձեր հանգիստև իրականում կլինի անհոգ:
Պատրաստվում ենք ճանապարհ ընկնել
•    Նախ և առաջ անհրաժեշտ է պատճենահանել բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև վերցնել վարորդական իրավունքը: Ճանապարհորդության հետ կապված ձևականություններից ելնելով անձնագիրը նավի վրա հարկավոր է հանձնել: Իսկ ցամաքում նրան փոխարինելու է գալիս վարորդական իրավունքը հանդիսանալով լիարժեք անձը հաստատող փաստաթուղթ: Օրինակ դրանով թույլ է տրվում վճարումներ կատարել բանկային քարտերով կամ վարձույթով մեքենա վերցնել:
•       Քարտեզները, զրուցարանները, ճամփորդական ուղեցույցները ցանկալի է պահել էլեկտրոնային տարբերակով: Ցանկալի է նաև նախօրոք նշումներ անել հետաքրքրող տեղերի հետ կապված, նավահանգստում նավի կայանման ժամանակը արդյունավետ անցկացնելու համար:
•       Էքսկուրսիաներ ձեռք բերել կարող եք ինչպես կրոիզի նաղնական ամրագրման այնպես էլ նավի վրա էքսկուրսիաների բյուրոյում: Խորհուրդ ենք տալիս դա անել ինչքան հնարավոր է շուտ, իդեալական պահը կամ ամրագրման ժամանակ, կավ ճամփորդության առաջին օրը: Դա երաշխավորում է խմբում տեղերի առկայությունը և օգնում խուսափել հանգստի ժամանակ անհարկի անհանգստությունից:
•        Որպես կանոն նավախցում առկա է լինում մեկ կամ երկու  розетки, ընդ որում մեկը լինում է եվրոպական ստանդարտներով, իսկ մյուսը ամերիկյան: անր որ դուք կարող եք ոընենալ մի քանի թվային տեխնիկա. Հեռախոս, պլանշետ, ֆոտո-վիդեո նկարահանող սարքեր
•        Կարելու ոչ մեծ հավաքածու. Թելեր, ասեղներ և անգլիական ամրակներ: Դրանք մեծ տեղ չեն զբաղեցնի, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են շատ օգտակար լինել:
•        Ստանդարտ կարգի նավերով ճանմփորդելիս խորհուրդ ենք տալիս վերցնել ձեզ հետ ատամի մածուկ և խոզանակ, բամբակյա դիսկեր: Պրեմիում կարգի ծովային ընկերությունները դրանք հատկացնում են իրենք տուրիստներին: Եվ ի վերջո ցանկացած կարգի նավերով ճամփորդելիս ձեզ հետ վերցրեք խնամքի համար նախատեսված ձեր սիրելի կոսմետիկական միջոցները:
•       Մայրենի լեզվով գրքեր և ֆիլմեր, քանի որ նավի վրա գրադարանը և ֆիլմերը հիմնականում անգլերեն լեզվով են:
Դրես կոդ և պահարանի անհրաժեշտ պարագաներ:
•        Ձեր հարմարավետության համար խորհուրդ ենք տալիս վերցնել հարմարավետ հագուստ և առանց կրունկի կոշիկներ էքսկուրսիաների համար, թիկնոց երեկոները բաց ծով դուրս գալու համար, անձրևանոց, և ծովափնյա պայուսակ, եթե պլանավորում եք հաճախել ծովափ:
•       Եղանակին համապատասխան հագուստ:  Խորհուրդ ենք տալիս նախապես ծանոթանալ այն շրջանների եղանակի տեսության հետ, ուր դուք պատրաստվում եք այցելել: .
•       Դրես կոդի առկայության դեպքում անհրաժեծտ է վերցնել համապատասխան երեկոյան զգեստ, ոչ մեծ տոնական պայուսակ քարտի և կանացի մանրուքների համար:
Ինչ պետք չէ վերցնել ճանապարհորդության համար
•     Գրենական պիտույքներ և թղթեր – դրանցից դուք կգտնեք ձեր նավախցում
•      Կենցաղային տաքացնելու հարմարանքներ – ճանապարհային արդուկներ արգելված են բերել նավ անվտանգության կանոններից ելնելով:Շվեցարական ռեստորանում առկա են տաք ջուրմ թեյ և սուրճ:.
•        Լոգանքի պարագաներ – օճառ, գել, շամպուն ակա են բոլոր նավախցերում:
•     Վարսահարդարիչ տրամադրում են բոլոր կարգի ծովային ընկերությունների բոլոր սենյակներում:
•        Լոգանքի սրբիչներ – Բոլոր կարգերի նավերի վրա յուրաքանչյուր ուղևորին տրամադրվում է մի քանի սրբիչ, բայց դրանք ափ տանել արգելվում է: Պրեմիում և լյուս կարգերի նավերի վրա տրամադրվում են  նաև ծովափնյա սրբիչներ:
•        Խալաթ և հողաթափեր – տրամադրվում են որոշ ընկերությունների կողմից որոշակի կարգի նավախցերում մնալու դեպքում, որի մասին նախօրոք կարելի է տեղեկանալ:
Ճամփորդությանը պլանավորմանը վերաբերվող մնացած հարցերը Վիպ Քռուիզ Արմենիան վերցնում է իր վրա: Իսկ ձեզ սպասվում է հաճելի և անհոգ հանգիստ:

Ճամփորդություն երեխաների հետ
Շատերը կարծում են, որ ծովային ճամփորդությունը դա թանկ, ճնշված և փակ մթնոլորտում հանգիստն է: Նախորդ դարում հենց այդպես էլ եղել է: Բայց ժամանակակից նավերով ճանապարհորդությունը այժմ ավելի քան հասանելի է, իսկ կարևորը բազմատեսակ և ուրախ: Այսօր ծովային ճամփորդությունը դա անհոգ հանգիստ է, որը լի է զվարճանքներով ամբողջ ընտանիքի համար:

About Author

client-photo-1
admin

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան